Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
XXI դարի խարանը. երբ ծռվում է ողնաշարդ
Դուք աշխատում եք անդադա՞ր, լարված ռիթմո՞վ, համակարգիչը ձեր անբաժան ուղեկիցն է նույնիսկ ժամանցի պահի՞ն. այդպես` ամիսներ կամ տարիներ: Ուրեմն` մեծ է հավանականությունը, որ խնդիրներ կունենաք ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանայինկամ պոչուկային հատվածներում:
Բուժհիմնարկներում բոլոր հարցումները վկայում են, որ կտրուկ ավելացել են ողնաշարի վնասման կամ մկանային լարվածության ֆոնի վրա դիմող հիվանդների թիվը:
Բայց բոլոր այդ խնդիրներից կարելի է խուսափել, կամ էլ ճիշտ թերապիայի դեպքում` խուսափել բարդություններից; Այս թեմայով զրուցեցինք «Դելտա կլինիկ» բժշկական կենտրոնի կինեզիոլոգ Խորեն Ավետիսյանի հետ:
Պարոն Ավետիսյան, ի՞նչ պատճառներով են առաջանում ողնաշարային դեգեներացիաները:
Դուք շատ ճիշտ նշեցիք` «դեգեներացիա», որովհետեւ ողնաշարային հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած են ողերի եւ աճառային սկավառակների (դիսկերի) դեգեներատիվ փոփոխություններ: Հնարավոր են նաեւ մկանա-կապանային համակարգի կոնստրուկտիվ եւ ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք էլ ներազդում են մեր նյարդային համակարգի վրա: Դեգեներացիաների պատճառը հիմնականում մարմնի դիրքն է: Հայտնի է, որ ողնաշարը ամենաքիչը ծանրաբեռնբած է հորիզոնական դիրքում, կանգնած դիրքում ծանրաբեռնվածությունը մեծանում է, նստած դիրքում առավել եվս: Մարդու ողնաշարի գոտկային հատվածի վրա ծանրությունը 4 ագամ ավելի մեծ է, երբ նա կանգնած է` համեմատած պառկած դիրքի հետ:
Ընդհանուր առմամբ` ողնաշարային հիվանդությունների առաջացման պատճառները շատ տարբեր են: Դրանցից հիմնականներն են. կանգնած դիրքից դեպի առաջ կռանալը, երկար նստած դիրքը` առանց ձեռքերին կամ հենակին հենվելու, ծանր ֆիզիկական աշխատանքները: Երեխաների մոտ շատ հաճախ առաջանում են ծռվածություններ (սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ)` կախված սխալ դիրքերից, եւ կանգնած, եւ նստած, եւ պառկած վիճակում:
Շատ տարածված են ծռվածությունները եւ ողնաշարային տարատեսակ հիվանդությունները, որոնք առաջանում են համակարգչի դիմաց երկար նստելու պատճառով: Նաեւ շատ են վնասում հասունացման շրջանում որոշ սպորտաձեւեր եւ տարատեսակ պարային խմբակներ, որտեղ երեխաներին եւ պատանիներին սխալ դիրքով ծանրաբեռնում են: Այդ դեպքերում երբեմն կարող են առաջանալ նույնիսկ անբուժելի ողնաշարային հիվանդություններ: Իհարկե պարը կամ սպորտը ինքնին չի կարելի դիտարկել վտանգ ողնաշարի համար, խնդիրը` ճիշտ դիրքերով վարժություն անելու մեջ է հիմնականում, այստեղ մեծ է իհարկե մարզչի դերը: Ողնաշարի համար նույնիսկ կարեւոր է, որ երեխան ճիշտ կրի իր դպրոցական պայուսակը: Ցանկալի է, որ դպրոցականները պայուսակները կրեն երկու ուսերով, ոչ թե միակողմանի:
Որքա՞ն են տարածվել ողնաշարային հիվանդությունները` կենցաղում համակարգիչների լայն կիրառումից հետո:
Ողնաշարային հիվանդություններից մարդիկ տուժել են բոլոր ժամանակներում: Դրանք տարածված են ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեց մարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ գրեթե 2 անգամ ավելի հաճախ, քան կանանց` սա կարելի է բացատրել անատոմիական եւ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, նաեւ այն փաստով, որ տղամարդիկ շատ հաճախ զբաղվում են ֆիզիկական ծանր աշխատանքով: Շատ տարածված են ողնաշարային խնդիրները կանանց մոտ հղիության շրջանում եւ ծննդաբերությունից հետո, որոնք պետք է անհապաղ վերացվեն համապատասխան վերականգնողական աշխատանքների միջոցով:
Շատ հաճախ պարանոցա-կրցքային եւ գոտկա-սրբանային ցավեր են առաջանում ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով: Անշուշտ` համակարգչի առջեւ միեւնույն սխալ դիրքով երկար ժամանակ անցկացնելը եւս հղի է վտանգներով: Հետազոտությունները ցույց են տվել, որ համակարգչի և հեռուստացույցի դիմաց երկար, անշարժ նստելու արդյունքում առաջանում է իրանի մկանների դեզադապտացիա, որն էլ կարող է առաջացնել ֆիզիկական տրավմային համահավասար ցավային սինդրոմ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի փոփոխել դիրքը նստած ժամանակ, կատարել թեթեվ մարզանքներ:
Ինչպե՞ս կարելի է խուսափել ողնաշարային հիվանդություններից:
Նախ` պետք է խուսափել սխալ դիրքերից եւ ծանրաբեռնվածությունից, մրսացնելուց` հատկապես գարնանային եւ աշնանային փոփոխական եղանակներին, յուրաքանչյուր ցավային սիմպտոմի դեպքում պետք է դիմել համապատասխան բժշկին, որպեսզի ախտորոշվի կոնկրետ հիվանդությունը: Պետք չէ ցավերի ժամանակ փորձել ինքնուրույն ախտորոշել եւ ստանդարտ հակաբորբոքային ցավազրկողներ ընդունել: Ողնաշարային հիվանդությունները շատ տարատեսակ են, եւ դրանցից յուրաքանչյուրը հատուկ բուժման եղանակներ ունի: Բնակչության մեծ մասը ողնաշարային հիվանդություններ ասելով նկատի ունի կամ իշիասը, կամ օստեոխոնդրոզը, կամ էլ ռադիկուլիտը: Հաճախ` օստեոխոնդրոզի տակ հասկանում են աղերի կուտակումը ողնաշարի երկայնքով, բայց դա իրականում սխալ պատկերացում է, նման բան գոյություն չունի: Իրականում օստեոխոնդրոզը ողնաշարի ողերի կամ դիսկերի դեֆորմացիան է, իսկ իշիազը նստանյարդի բորբոքումն է: Նաեւ ասեմ, որ ողնաշարի հիվանդությունների դեպքում ցավային սիպտոմները հիմնականում արտահայտվում են մկանային եւ նյարդային համակարգի միջոցով: Ռադիկուլիտը ընդհանրացված հասկացություն է,որը նշանակում է նյարդարմատի բորբոքում և սեղմվածություն, այն կարող է առաջանալ ողնաշարի յուրաքանչյուր հատվածում: Տարբերում են պարանոցային, կրծքային եւ գոտկասրբանային ռադիկուլիտ, որոնք հիմնականում առաջանում են ոչ միայն նյարդարմատի բորբոքումից, այլ նաեւ այնպիսի ֆակտորներից, ինչպիսիք են տրավմաները, սառեցնելը, կոմպրեսիան եւ այլ ողնաշարային փոփոխություններ:
Ինչպե՞ս են բուժվում ողնաշարային հիվանդությունները:
Բուժման հիմնական եղանակները, կախված հիվանդությունից, դա բուժական մերսումներն են, մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան, որոշ դեպքերում` դեղորայքային նշանակումները եւ այլ կոնսերվատիվ բուժման եղանակները, եթե խնդիրը չի պահանջում վիրահատություն: Խորհուրդ կտամ բոլորին` հետեւողական լինել իրենց ողնաշարի նկատմամբ, քանի որ այն հանդիսանում է մեր հիմնական հենաշարժական համակարգը, իսկ առողջ ողնաշար ունենալու դեպքում մարդկանց կյանքի որակը անհամեմատելի բարձր կլինի:
Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն